ՀՀ-ն մնում է ՀԱՊԿ լիիրավ անդամ՝ պահպանելով բոլոր համապատասխան իրավունքներն ու պարտականությունները՝ դեկտեմբերի 11-ին հայտարարել է ՌԴ ԱԳՆ մամուլի խոսնակ Մարիա Զախարովան: «Մենք տեսել և շարունակում ենք տեսնել յուրօրինակ բանավոր լարախաղացություն Հայաստանի ղեկավարության և այդ երկրի որոշ ներկայացուցիչների կողմից։ Իրականում Հայաստանը մնում է լիիրավ անդամ։ Նա դուրս չի եկել ՀԱՊԿ-ից»,- շեշտել է նա:                
 

Վրաստան-Ռուսաստան հարաբերությունները պետք է սկսել մաքուր էջից

Վրաստան-Ռուսաստան հարաբերությունները պետք է սկսել մաքուր էջից
04.07.2014 | 14:57

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը ՌԴ-ին մեղավոր է ճանաչել Եվրոպական կոնվենցիայի մի շարք հոդվածներ խախտելու մեջ` Վրաստանի քաղաքացիներին զանգվածաբար արտաքսելու գործով, և պարտավորեցրել է Ռուսաստանին՝ վրացական կողմին փոխհատուցում վճարել: Վրաստանի միջպետական հայցը` ընդդեմ Ռուսաստանի, ներկայացվել է ՄԻԵԴ 2007-ի մարտի 26-ին` կապված 2006-ի աշնանը ՌԴ-ի տարածքում Վրաստանի քաղաքացիներին հետապնդելու գործի հետ: Վրաստանի ՆԳ նախարար Ալեքսանդր Չիկարիձեն կարծում է, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումից հետո ռուս-վրացական հարաբերությունները պետք է սկսել «մաքուր էջից»: «Ստրասբուրգի դատարանի որոշումը արդար է եղել, սակայն վրաց-ռուսական հարաբերությունները պետք է սկսվեն նոր էջից: Ինչ եղել է, ցավալի է, սակայն դա մնացել է անցյալում: Դատարանը տվել է բոլոր հարցերի պատասխանները»,- Թբիլիսիում լրագրողներին ասել է Չիկարիձեն:

Դիտվել է՝ 2128

Մեկնաբանություններ